Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ, տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից։
Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում' Հայր Սուրբը նշանակվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արցախի թեմում: