«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ այսօր նախընտրական հանդիպումներ կանցկացնեն Արագածոտնի մարզում։

Կուսակցության հանրահավաքները տեղի կունենան մարզկենտրոն Աշտարակում, ժամը 13։00-ին, իսկ 15։00-ին բնակիչների հետ կհանդիպեն Թալինի կենտրոնական հրապարակում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կներկայացնի կուսակցության նախընտրական ծրագիրը»,- ասված է հաղորդագրություններում։