«Հաշվի առնելով համաշխարհային փորձը, առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ, որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի առաջարկ էր արել ՀՀԿ ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այն բանից հետո, երբ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել էր նրա հետ բանավեճի դուրս գալուց:

«Շանթ» հեռուստաընկերությունը ընդունել է առաջարկը եւ բանավեճի համար սահմանված 50 րոպեի 25-ը տրամադրել Ռուբեն Ռուբինյանին, մյուս կեսը՝ Մենուա Հարությունյանին:«Հեռանկար»-ի եթերում Արամ Աբրահամյանի զրուցակիցը Մենուա Հարությունյանն է: