Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ արտահերթ ընտրությունների' քարոզարշավի շրջանակներում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 3-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում է։
Լրագրողները ԲՀԿ առաջնորդից պարզաբանում խնդրեցին ժամանակին լրագրողներից մեկին ապարանցի կոչելու համար։ Պատասխանելով այն հարցին, թե մի առիթով Ձեզ հարց ուղղած լրագրողին ապարանցի եք անվանել, որը երկակի մեկնաբանման առիթ է դարձել, ի՞նչ եք նկատի ունեցել, Ծառուկյանը ժպիտով պատասխանեց.«Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները շատ համառ են, Ձեր պես լրագրողն էլ ինձ հարց է տալիս ու չի թողնում որ պատասխանեմ, հարցը տալիս է ինքն էլ պատասխանում ու համառաորեն թույլ չի տալիս ես պատասխանեմ: Այդ համառության համար եմ լրագրողին ապարանցի անվանել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ 1Lur am-ի տեսանյութում: