Հայաստանի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն Մարտին Բերբերյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ողջունել ու իր աջակցության մասին է հայտնել պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին, ով Արարատի մարզում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու (թիվ 9-ը №5 ընտրատարածք)։
Մարտին Բերբերյանը հայտնի է 2004 թ․-ին Եվրոպայի առաջնության եզրափակչում իր անմոռանալի, դրամատիկ հաղթանակով: Առաջնությունն ընթանում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, իսկ ելույթը ապրիլի 24-ին էր: Ողջ դահլիճը երկրպագում էր Բերբերյանի թուրք մրցակցին, սակայն հայ մարզիկը կարողացավ հոգեբանորեն պատրաստվել, հանգիստ մոտենալ գոտեմարտին և հաղթել թուրք ըմբիշին. Անկարայում ապրիլի 24-ին հնչեց հայկական օրհներգը։
«Ջերմությունդ Նահանգներից հասավ այստեղ, ընկե՛րս: Շնորհակալ եմ շատ ինձ սատարելու և վստահելու համար։ Միասինհաղթելուենք: #Դուխով #Պայքարև #Հաղթանակ», - ի պատասխան Բերբերյանի ողջույնի իր էջում գրել է Ռոման Մուրադյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին սատարող տեսաուղերձների շարքը սպորտային շրջանակներում վերածվել է յուրատեսակ ֆլեշմոբի․ աշխարհի տարբեր քաղաքներից Ռ․Մուրադյանին աջակցության մասին տեսաուղերձներ են հղում իր սպորտային ընկերները։ Մի քանի օր առաջ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էին եկել հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն (1996, 2000), սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Նազարյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Հայկական Քրոսֆիտ Ֆեդերացիայի նախագահ Վահրամ Հակոբյանը։
Նշենք, որ Ռոման Մուրադյանը 2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։
2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։ ԱԺ արտահերթ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից, Արարատի մարզում՝ թիվ 9-ը №5 ընտրատարածքում։ Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։