Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս պահին դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան գլխավորությամբ: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց ՔԿ լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ժամեր անց հայտնի դարձավ, որ ինքնաթիռի վթարի վայրը, Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էմահացածների անունները․ «Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես»։