Դեկտեմբերի 5-ին, Արարատի մարզում, «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուներից Ռոման Մուրադյանն (թիվ 9-ը №5 ընտրատարածք) իր թիմակիցների հետ հանդիպեց Արարատի մարզկենտրոնի՝ Արտաշատ քաղաքի և Արտաշատի տարածաշրջանի՝ Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նշավան, Նորաշեն, Դեղձուտ, Նոր Դվին գյուղերի բնակիչների հետ։
 
«Թավշյա հեղափոխությունը Հայաստանի ապագայի խորհդանիշն է, որը մենք պետք է սիրո և ազնիվ աշխատանքի հողի վրա ծաղկեցնենք։ Հավատա՛նք մեր ուժերին ու հեղափոխության դրական ալիքներն ու հաղթանակը հասցնենք մինչև վերջ»,-Արտաշատում հանդիպման ներկաներին ողջունեց պատգամավորի թեկնածուն։
 
Հանդիպման շրջանակներում Ռոման Մուրադյանը ընտրողների հետ քննարկեց Արտաշատի տարածաշրջանի հրատապ խնդիրները։
 
«Տեղյակ եմ ձեր դժվարություններից։ Իմ թիմը խորությամբ ուսումնասիրել է թե՛ Արտաշատ քաղաքի, թե՛ տարածաշրջանի գյուղերի խնդիրները։ Գիտե՛նք, որ ոռոգման համակարգի անբարեկարգ վիճակի պատճառով մեծ քանակի ջրի կորուստներ են լինում, որն էլ իր հերթին բերում է ոռոգման ջրի ինքնարժեքի բարձրացմանը և, համապատասխանաբար, ձեր դժգոհությանը,-նշեց պատգամավորի թեկնածուն։
 
Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ նաև կիսակառույց բնակելի շենքերի խնդրին և խոստացավ Արարատի մարզին վերաբերող բոլոր հարցերն ու խնդիրները բարձրացնել ԱԺ ամբիոնից։
 
«Մենք պահանջելու ենք լուծումներ օրենսդրական դաշտում, հետամուտ ենք լինելու խնդիրների իրականացմանը», - ասաց Ռ․Մուրադյանը։
 
Հնաբերդում, գյուղի բնակիչները, անտեսելով անձրևը, ակտիվորեն մասնակցում էին պատգամավորի թեկնածուի թիմի հետ հանդիպմանը։ Հնաբերդի խնդիրներն Արտաշատի տարածաշրջանին բնորոշ խնդիրներ են. ոռոգման ջուր, պարարտանյութեր, մթերում:
 
«Մարդկանց հետ շփումը այս բոլոր հարցերն անձնավորում է, դրանք պարտավորեցնում են ինձ գործել»,-նշեց պատգամավորի թեկնածուն՝ Հնաբերդում հանդիպման ավարտին։
 
Հավաքվածներն իրենց հերթին կիսվեցին մտահոգություններով ու հույզերով․
 
«Էս հեղափոխությունը ժողովրդի մեջ հույս է առաջացրել. տարիներ շարունակ մենք աշխատում էինք ապրելու համար, իսկ էս տարի կոնկրետ ես ասել եմ՝ գարունը գա, հողս մշակեմ ու մի բան ավելացնեմ… Իսկ մեկ տարի առաջ էդ ձգտումը չկար»,-ասաց ներկա տղամարդկանցից մեկը։
 
Ռ․Մուրադյանը բնակիչների հետ քննարկեց ոչ միայն քաղաքի խնդիրները, այլ նաև քաջալերեց նրանց՝ մատնանշելով Արտաշատի զարգացման ներուժն ու հեռանկարները։
 
«Մեր թիմի առաջնային նպատակներից է հասցնել Արարատ մարզի բնակիչներին այն միտքը, որ գյուղատնտեսական բիզնեսը մարզում շահութաբեր է: Ես կարծում եմ, որ Արարատի մարզը, Արտաշատ քաղաքի և Արտաշատի տարածաշրջանի հզոր ներուժը պետք է բիզնես մոդելի օրինակով զարգացնենք։ Այստեղ շահութաբեր աշխատանքի հնարավորություններ շատ կան, ուղղակի պակասում է աշխատող շղթան»,-նշեց պատգամավորի թեկնածուն՝ Դեղձուտում։
 
Հանդիպման ավարտին Ռ․Մուրադյանը նաև ընդգծեց գալիք ընտրությունների ցայտուն տարբերությունը անցյալ տարիների ընտրություններից։
 
«Դեկտեմբերի 9-ին մենք ունենք ազատ կամքի դրսևորման բացառիկ հնարավորություն, ուստի հորդորում եմ բոլորիդ՝ քվեարկելիս հիշել, որ ամեն քվեն արժեքավոր է ու կարևոր»,-ասաց պատգամավորի թեկնածուն:
 
Արարատի մարզի բնակիչները հեղափոխության օրերին աչքի են ընկել «թավշյա» իրադարձություններին ակտիվ մասնակցությամբ։ Արտաշատ և Մասիս քաղաքների մի շարք երիտասարդներ կազմակերպված խմբերով մասնակցել են նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղի ունեցող զանգվածային գործողություններին։
 
Ռոման Մուրադյանը ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9-ը №5 ընտրատարածքում։
 
Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։
 
2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, որպես սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։
 
2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։
 
2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու: