ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Սանկտ Պետերբուգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը, և ընդգծել, որ իրենք զրույց են ունեցել գերիների փոխանակման վերաբերյալ, չնայած՝ համաձայնության չեն եկել, սակայն քննարկումները կշարունակեն։
«Իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև բանակցային գործընթացի նախորդ դրվագներից և այլն»,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ տեղի է ունեցել իր և Ադրբեջանի նախագահի շփումը։