Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար։ Այս մասին թիվ 2/46 ընտրական տեղամասում Շիրինյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
 
«Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»,- ասաց Լևոն Շիրինյանը։
 
Շիրինյանը նշեց, որ ընտրարշավն իրենց համար հաջող է անցել։
 
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Քնարիկ Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ ընտրությունն ընթանում է բնականոն հունով։
 
«Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 140 հոգի։ Խախտումներ չեն եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: