Թբիլիսիում «Ազգային շարժման» կողմնակիցները խորհրդարանի մոտ վրաններ են ամրացրել և սպասում են Թելավի մեկնած կուսակիցների վերադարձին:
Ինչպես տեղեկանում է rustavi2.ge-ն, խորհրդարանի մոտ հավաքված ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ չեն ընդունում Զուրաբիշվիլիի նախագահությունը. մտադիր են ի նշան բողոքի գիշերել վրաններում և շարունակել պայքարը:
Միխեիլ Սաակաշվիլին, իր հերթին, Skype-ի միջոցով կոչ է արել հավաքվածներին շարունակել բողոքի ակցիան։