«Մենք» դաշինքի նախագահ Արամ Զավենի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով...»։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն պատմել է իր և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին, որի ժամանակ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Բելառուսին` Ադրբեջանին զենք վաճառելու մեջ: