Արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում. գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհին, ով սովորում է դպրոցի 12-րդ դասարանում  օրերս փորձել է ինքնասպանություն գործել՝ թունաքիմիկատ խմելով, սակայն ժամանակին կանխել է մայրը, հաղորդում է «Փաստինֆոն»:

Դա անչափահասի ինքնասպանության երկրորդ փորձն էր. առաջին փորձը գրանցվել էր ամռանը, երբ պարանով փորձել է կախվել։ Այդ ժամանակ եւս օգնության էր հասել մայրը։

Պարզվում է անչափահասի նման ծայրահեղ քայլի գնալու պատճառը համադասարանցու անհաջող կատակն էր, ով սպառնացել է նրա ծնողներին պատմել նրա գաղտնիքի մասին։