Կարմիր գծին ենք մոտենում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը․
«Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է:
Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա հեղինակներն են դառնում»: