«Մնացականյանի պաշտոնանկությունը, ձեզ հայտնի հանգամանքների բերումով, չեմ կարող մեկնաբանել»,- այս մասին այսօր, Դիլիջանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Վարչապետի պաշտոնակատարը։

Դիտարկմանը, թե մտավախություններ չկան, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, վարչապետի պաշտոնակատարը նկատեց․

«Դա շատ վատ մեկնաբանություն է բանակի հասցեին, որովհետև երկու նոր նշանակումները ՊԲ հնաբնակներն են, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատել են, ծառայել են Զինված ուժերում»։