ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, ասաց, որ այդ խոսակցությունն իր կողմից շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել՝ անկեղծ ասած, չգիտեմ։
Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Լուկաշենկոյի այն հարցին, թե ինո՞ւ Փաշինյանը Պուտինի ներկայությամբ չի բարձրացնում Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասաց, որ ՌԴ նախագահի հետ իրենց շփումներում այդ հարցը բարձրացվել է։