Վարչապետի տնտեսական գծով խորհրդական Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին տարածված տեղեկությանը, թե Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի գինը, ասաց, որ չի կարծում, որ գազի գնի բարձրացում տեղի կունենա։ Նա նշեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է բանակցային ուժեղ դիրքերում:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, իր հերթին, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին, ասաց, որ պետք է գնագոյացման թափանցիկությանն ուշադրություն դարձնել:

Հիշեցնենք, որ ներկայում ռուսական գազը Հայաստանին տրամադրվում է 1000 խմ-ի դիմաց՝ 150 դոլարով: Նախկին գինը 165 դոլար էր: