Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Ուշադրություն է դարձվել լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժանձնակազմի աշխատանքին և այլն։

Վեր հանված խնդիրները քննարկվել են նաև տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան մարմիններին՝ ըստ իրավասության։