ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով: Նա լուսանկար է հրապարակել ինքնաթիռից, նշելով՝ «Գնացինք Մոսկվա»։
Ինչպես արդեն նշել էինք՝ նախատեսվում է երկկողմ օրակարգի առանցքային թեմաների, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության հարցերի քննարկում: