ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Սուրբ ծննդի գիշերն Իրաք է այցելել: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահ Թրամփն ու առաջին տիկինն ուղևորվել են Իրաք՝ սուրբծննդյան գիշերը, որպեսզի այցելեն մեր զորքերին և երախտագիտություն հայտնեն ծառայության, հաջողությունների և անձնազոհության համար, ինչպես նաև նրանց ուրախ Սուրբ ծնունդ մաղթելու համար»,- գրել է նա:
Հաղորդագրությունն ուղեկցվում է նախագահական զույգի և զինվորականների լուսանկարով:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Իրաքում դեռևս մնում է 5000 ամերիկացի զինծառայողներ, ովքեր պայքարում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: