Դեկտեմբերի 31-ին եւ Ամանորի առաջին օրը, այդ թվում՝ ամանորյա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան 3-8 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 31-ին Շիրակում եւ Արագածոտնի լեռներում գիշերը սպասվում է -10-15, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8:
Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -9-14, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8:
Դեկտեմբերի 31-ին օդերեւութաբանները Կոտայքի նախալեռներում կանխատեսում են գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -2-4, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -5-7, ցերեկը՝ -2-4:
Դեկտեմբերի 31-ին Լոռիում գիշերը սպասվում է -10-14, ցերեկը՝ -3-6, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -3-6:
Տավուշում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -5-9, ցերեկը՝ 0-3, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-3:
Դեկտեմբերի 31-ին Արագածոտնի նախալեռներում սպասվում է գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2:
Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-2:
Դեկտեմբերի 31-ին Սյունիքի հովիտներում գիշերը սպասվում է -4-7, ցերեկը՝ +2+5, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5:
Սյունիքի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը օդերեւութաբանները խոստանում են -7-12, ցերեկը՝ 0-4, հունվարի 1-ի գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-4:
Դեկտեմբերի 31-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում կլինի -5-8, ցերեկը՝ 0+3, հունվարի 1-ի գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3:
Օդերեւութաբանների տեղեկացմամբ՝ Երեւանում հեռացող տարվա վերջին օրը եւ սկսվող տարվա առաջին օրը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ին՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-2: