Տոկիոյում՝ Տակեսիտա դորի հետիոտնային փողոցում, վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին, միջադեպի հետեւանքով 8 մարդ վիրավորվել է, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ տուժածներից մեկը ծայրահեղ վիճակում է:
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է նաև, որ ձերբակալության ժամանակ վարորդն ասել է, որ հետիոտներին վրաերթի է ենթարկել, քանի որ այդպիսով ցանկանում էր իր անհամաձայնությունը հայտնել երկրում գործող մահապատժի դեմ: Նա ընդգծել է, որ չի պատրաստվում իր արարքի համար արդարանալ: