Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին: Այս մասին գրում է  shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է պրծել բախումից: Հակառակ դեպքում՝ Haise-ն, որը շտապօգնության ավտոմեքենա է, կբախվեր նրան: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ վիրավորներն են շտապօգնության վարորդն ու 2 բժիշկները: