Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժվարացավ գնահատել իր աշխատանքը։

«Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,-ասաց Բաբլոյանն  ու հավելեց, որ ինքը հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը ու անելու է այն, ինչ իրենից կախված է: