«Սա ճիշտ մոտեցում չէ, այս պայմաններում մենք չենք կարող աշխատել՝ մարդիկ լայվ են մտնում, պայքարում են դատարանի դեմ: Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով, քանի որ որոշ թղթեր են անհրաժեշտ»,- այս մասին քիչ առաջ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանի խոսքով՝ ընտրվել է ողջամիտ ժամանակ՝ հաջորդ նիստն անցկացնելու համար, սակայն թե որ օրն  է անցկացվելու նիստը, վերջինս չկարողացավ պատասխանել: Այն հարցին, թե ինչու Մանվել Գրիգորյանը ներկա չի գտնվել դատական նիստին, Արսեն Մկրտչկյանը պարզաբանեց, որ առողջական խնդիրներ ունի:

Արսեն Մկրտչյանը նաև, ի վերջո, պարզաբանեց, թե  դատարանն ինչ հիմքով է Գրիգորյանի կալանքի խափանման միջոցը փոխել.«Վերացել է անհրաժեշտությունը կալանքի տակ պահելու. դատարանը հնարավոր է համարել նրան ազատ արձակելը՝ հաշվի առնելով, այդ թվում նաև հիվանդությունը»:

Պաշտպանը վերջում անդրադարձավ այն տեղեկություններին, թե կան Գրիգորյանից ահաբեկված ի շարք մարդիկ, մանրամասնելով. «Եթե, իրոք, կան նման ահաբեկված մարդիկ, ինչու՞ հաղորդում չեն տալիս»: