Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 67 հազար 255, 2017 թվականին՝ 39 հազար 282, իսկ 2016-ին՝ 16 հազար 887 ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։ Դավիթ Անանյանն անդրադարձավ երկու և ավելի ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին, որոնք կապված էին հարկային դրույքաչափերի բարձր լինելու հետ: Նա նշեց, որ իրենց խոստմանը համապատասխան արդեն լուծումներ են առաջարկել: «Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեր հայրենակիցները բողոքում էին, մեզ հորդորում էին, որ մենք օրենսդրությունը փոխենք: Մենք խոստացանք քննարկում անցնել: Ստացված առաջարկի հիման վրա ՊԵԿ-ի տեսակետը ներկայացրեցինք կառավարությանը, որտեղ քննարկումների արդյունքում վերջնականացվեց երկու տարբերակ: Դրանցից որևէ մեկի ընդունման պարագայում, ըստ էության, լուծվում է մեր հայրենակիցների բարձրացված խնդիրը: Չեմ բարձրաձայնի այդ տարբերակները, որովհետև դրանք դեռ քննարկման փուլում են: Մոտ օրերս բարեփոխումների շրջանակում մենք այդ տարբերակը ներմուծելու ենք փոփոխությունների փաթեթում: Այն գործելու է հետընթաց, այսինքն՝ 2018 թվականի հուլիսի 1-ից»,-ասաց Դավիթ Անանյանը:
Երկու և ավելի ավտոմեքենա ներկրելու դեպքում կլինեն հարկային պարտավորությունների փոփոխություններ
20:04 - 16.Հունվար.2019
Առաջարկում ենք նաև
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
25/08/19 15:12
«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է
22/02/19 13:45
Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան