Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Այս մասին նա ասաց այսօր' մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ այդ հաղթանակը պայմանավորված է նրանով, որ իշխանությունների «ապահով Հայաստան» կարգախոսը չի համապատասխանում իրականությանը: Ավելին' ըստ Կարապետյանի, հասարակության մի ստվար զանգվածի մոտ ատելություն կար իշխանությունների հանդեպ, հետեւաբար ուշ թե շուտ, նման վերաբերմունք պետք է լիներ:

«Րաֆֆի Հովհաննիսյանի նկատամբ իմ վերաբերմունքին ծանոթ եք, բայց շնորհավորում եմ»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ առանձնացրեց այն հանգամանքը, որ երբ ինքն ընդհարվեց Սերժ Սարգսյանի հետ, բոլոր դռները նրա առջեւ փակվել են: