«Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են անհիմն լինելու մասին և խնդրեցի, որպեսզի իմ բոլոր գործընկերները և′ դատախազությունում, և′ քննչական մարմիններում՝ ամեն ինչ անեն, որպեսզի գործը անաչառությամբ և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի արդարությունն ի հայտ գա և բոլորը իմանան, թե ինչ էր եղել և ինձանից ինչ էին ուզում»:
Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանից, որևէ հրահանգ ստացե՞լ է Մարտի 1-ի գործի հետ կապված, Գևորգյանը պատասխանեց, որ ինքն այսօր գտնվում է այնպիսի կարգավիճակում, որ չի կարող որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից:
Հարցին, թե նա ճնշում գործադրե՞լ է նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Գևորգյանը պատասխանեց. «Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»: