Պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն, որպես կանոն, կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրման հարցին:
«Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով, կասկածելի է պարգևատրման հիմքը: Եթե լիազորված պետական մարմինների, հաշվեքննիչ պալատի և պետական վերահսկողության ծառայության կողմից այդ պարգևատրումները համարվեն խախտում, բնականաբար, այդ խախտումը դուրս չի մնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրությունից»,-ասաց Պետրոսյանը: