Այսօր՝ հունվարի 21-ին, բողոքի ակցիա է տեղի ունենում Քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ ընդդեմ տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելու:

Ակցիայի մասնակիցներից «Գոլդի» կինոլոգիական հայկական միության նախագահ  Ստեփան Զաքարյանը նշեց, որ իրենք դեմ չեն հարկերին, պարզապես ուզում են, որ լինի օրենք: 

«Մեր պահանջն այն է, որ լինի օրենք, մենք չենք ասում չվճարենք, այդ հինգ հազար դրամը լուրջ գումար չի, հարցը դրանում չի, հարցն այն է, որ չկա օրենք շների վերաբերյալ: Մեր պահանջն այն է, որ լինի օրենք, ինչի ստեղծմանը պետք է մասնակցեն մասնագետները: Մենք դիմում ենք քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը ներկայացնի իշխանությանը, որ այս օրենքը ժամանակավորապես սառեցվի, մինչև կլինի համապատասխան օրենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Տեսանյութը՝1.in.am-ի: