94 տարեկան հասակում մահացել Է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Հունվարի 21-ին այս մասին հայտնել Է Le Figaro թերթը: Ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում Պերոն խաղացել Է ֆրանսիական կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի վարպետների կինոնկարներում, ինչպիսիք են Է Ժակ Բեքերը («Պառնասի սիրահարները», 1951), Կլոդ Շաբրոլը («Կեղտոտ ձեռքերով անմեղները», 1975), Անրի Վեռնոյը («Իմ թշնամու դիակը», 1976), Բերտրան Տավեռնիեն («Անբասիր վարկ», 1981) եւ այլ ռեժիսորներ:
Նկարահանման հարթակում նրա գործընկերներն են եղել Կատրին Դենյովը, Ժան Պոլ Բելմոնդոն եւ Ժան Լուի Տրետինյանը:
«Կյանք եւ այլեւս ոչինչ» կինոնկարում խաղացած դերի համար Պերոն 1990 թվականին անվանակարգվել Է «Սեզար» մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: