Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը մի քանի հարց է ուղղել իրենք իրենց պարգեւատրած պաշտոնյաներին դրանց շուրջ մտորելու համար։
Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
- իսկապես կարծում եք, որ վաստակե՞լ եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգեւների մասին
- ժամանակին գործի գալու համար ղեկավար - տեղակալ - քարտուղարուհիները հերոսությո՞ւն են արել
- հիշել եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատե՞լ եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ
- ինչպե՞ս է գոյատեւում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը
- ո՞ր պարգեւավճարով կարելի է փակել համատարած թշվառության արդյունքում գոյացած «պարտքի մատյանները» խանութներում
- արդյոք ինքնապարգեւատրմամբ կզբաղվեի՞ն Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ եւ Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երրորդ հանրապետությունները կայացնելիս եւ Արցախն ազատագրելիս
- բա ասում էիք ժողովուրդն է որոշելու ամեն ինչ
Բարի գիշեր եմ մաղթում բոլոր նրանց, ում խիղճը թույլ կտա քնել»: