Երեւանում, մարտի 17-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 20 ՏԼ 601 համարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ա. Վարդանյան, 30 տ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլ. սյանը եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տեղի ուժերով ուղեւորներ Ա. Աղաջանյանին (4 տ.) եւ Ա. Սույունցին (60 տ.) ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնը:

Ճանապարհները փակ են, հղի կնոջը չեն կարողանում հասցնել հիվանդանոց