Բազմիցս եմ ասել, որ Ալիևի հետ բանակցությունններում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին այսօր՝ հունավրի 25-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Դավոսում տեղի ունեցած Ալիևի հետ հանդիպմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ. նրանք ընտրում են իրենց նախագահին և խորհրդարանը, այդ պատճառով՝ ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ միայն Հայսատանի անունից բանակցություն վարել»,-ասաց վարչապետը: