«Այդ խնդիրը լուծվել է: Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,-այս մասին այսօր ԱԺ «Իմ քայլը» փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ Տանզանիայից ներդրողի վիզան տրվել է:
Հիշեցնենք, որ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում Թամրազյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ կոկորդիլոսի բուծման ֆերմա բացելու ծրագիրը, իրականություն դառնալո՞ւ է այն, թե՞ ոչ, եկա՞վ այն ներդրողը, ով պատրաստվում էր այդ ֆերման բացել: Հարցին ի պատասախան՝ Գարիկ Սարգսյանը պատասխանեց՝ քանի որ ներդրողը Տանզանիայից է, վիզայի հետ կապված խնդիրներ կան: