ՀՀ կառավարության՝ 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ, Երևանի պետական համալսարանի 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Վերջիններս արդեն իսկ ստացել են ծանուցում, որում ասվում է, որ մարտի 31-ից ազատված են աշխատանքից։
ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ կառավարության տվյալ որոշումը կայացվել է ֆինանսավորման բացակայության պատճառով:
Կառավարության այս որոշումը բուռն քննարկումների առիթ դարձավ: Ավելին՝ ԵՊՀ աշխատակիցներն արդեն իսկ պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին, փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի կառավարություն:
ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ, ԵՊՀ-ին բանավոր տեղեկացրել են, որ կառավարությունում առաջիկայում կքննարկվի որոշումը վերանայելու հարցը:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ