Փետրվարի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմանում, իրենց բնակարանի լոգարանում թոռներին լողացնելիս շմոլ գազից թունավորվել և  «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965 թ. ծնված Է.Մ․-ն։

Դեպքի առնչությամբ Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմանում, լոգանք ընդունելիս տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել և «Արեւիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 2002 թ.ծնված Ս.Ու․-ն։

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի վարչությունը:

«Քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և  գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11 ծառայություն կամ 1-02։

ԱՀ ոստիկանությունն իր հերթին` համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: