ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանին Իսրայելի կողմից անօդաչուներ վաճառելու հարցը: Այս մասին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին, ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս հարցը բացառություն չի լինելու»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ պետք է մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է:
Փետրվարի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլտվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:
2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկականզինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներնադրբեջանական կողմին վաճառել: