«Իրավունք» թերթը գրում է.
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմում ակտիվ օպտիմալացման գործընթաց է սկսվել: Ոմանց համոզում են դիմում գրել եւ աշխատանքից ազատվել, ոմանք էլ՝ պարզապես, ընկնում են, այսպես ասած, օպտիմալացման տակ: Թե հիմա ինչով է պայմանավորված հաստիքների կրճատումը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շարունակում է գործել կառավարության ղեկավարին համահունչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում