Փոխմարզպետներից ներքեւ գտնվող օղակներում կոռուպցիա կա եւ դա բացատրվում է երկու հանգամանքով՝ շատերը դեռ պատրաստ չեն եւ սովոր չեն ապրել նոր արժեհամակարգում:
Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Փոխմարզպետներից վեր օղակներում կոռուպցիոն որեւէ ռիսկ չկա եւ դա այն բանի շնորհիվ է, որ քաղաքական թիմ է այսօր իշխանության եւ քաղաքական թիմի համար դա կարեւոր հարց է»,-ասաց նա։
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշեց, որ, օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է. «Մարդ որ գիտի, թե ովքեր են ճամպրուկներով փող տարել Բաղրամյան 26 եւ տանողներն այսօր շարունակում են իրենց գործունեւութունը, ապա հաստատ կոռուպցիայի հետ կապված որեւէ առջընթաց չունենք։ Խոշոր գործարարները մուծվում են, ես դա պատասխանատվությամբ եմ հայտարարում, ընդ որում, եթե այն ժամանակ ճամպրուկներով էին տանում Բ26, հիմա ուղղակի կա մեկ հարկահավաք միջնորդ: Պահը եղավ՝ իր անունն էլ կտանք»,–ասաց նա։