«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու: Խոսքը Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի մասին է: Սահակյանը մտադիր է կազմակերպել ղազախական արտադրության նավթամթերքի ներմուծում Հայաստան, որը էապես կմեծացնի այս շուկայում առկա մրցակցությունը՝ նպաստելով գների իջեցմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում