Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառմամբ, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության` կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարված են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:
Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնության բոլոր անդամները մեկ անգամ ևս կոչ են անում թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել, բացառապես մեսրոպատառ: