ՀՀ Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ավելի քան 140 օր սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել, բայց պարզ չէ՝ ինչպես պահպանել հետհեղափոխական այս մեծագույն ձեռքբերումը: Երկրում համակարգային կոռուպցիան նվազել է, բայց բոլորին հայտնի խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են ու դեռ հետ չեն տվել թալանվածը:

Դատական համակարգի խայտառակ վիճակը շարունակվում է, չնայած հեղափոխությունից հետո այս ոլորտում կոռուպցիայի ծավալները զգալի նվազել են: Հեռուստատեսային շուկայի անօրինական գերկենտրոնացումը շարունակվում է, բայց արդեն ավելի խորամանկորեն քողարկված ձևով (սեփականատերերը դարձել են յուրայիններ, որոնք ֆորմալ առումով այլևս փոխկապակցված չեն միմյանց):

Առողջապահության հազվագյուտ արդյունավետ նախարարը քիչ է տնտեսական թռիչքի համար, բայց արդեն ցույց է տվել, թե ինչ դրական արդյունքներ կարող է բերել հեղափոխությունը:

Սրանք միայն մի քանի առաջնահերթ խնդիրներ են երկրի համար…

Իսկ մենք շարունակենք հետևել «հովանոցն ով պահեց» հանրային կարևորագույն քննարկմանը»: