Երևանի ավագանու նիստում՝ հարցուպատասխանի ժամանակ, «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դարձյալ անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիակայի խնդրին՝ հավելելով, որ հարցը գնալով «կալամբուռի է նմանվում»: Վարդանյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է, իրեն «Կարգին հաղորդման» և Նիկոլ Փաշինյանի միքսերից մեկն է հիշեցնում:
«Պատուհանը դրիմ, գաջը մաքրիմ… հիմա նույն իրավիճակը մեզ մոտ է` կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ: Ինչո՞ւ է մի կարգադրությունն ուժը կորցրած ճանաչվել, երեք ամիս անց նոր կարգադրություն տրվել», – ասել է Վարդանյանը:
«Եթե մեջբերումների խոսքով ասեմ՝ մենք հլը շորերը նոր ենք փոխել, հետո նոր սկսելու ենք աշխատել», – արձագանքել է քաղաքապետը՝ հավելելով, որ հարցին լիարժեք պատասխան կտա փոխքաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: