Երբ բանակցություններում քննարկվում ա արցախահայության անվտանգության մեխանիզմներ, դա նշանակում ա, որ բացարձակ բոլորը գիտակցում են էթնիկ զտումների վտանգը։ Բոլորը հասկանում են, որ հայերին սպասվում ա արտաքսում և բռնություն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան․

«Երբ Հայաստանում իշխող ռեժիմը դա գիտակցելով ճանաչում ա Արցախը Ադրբեջանի կազմում, շատ լավ գիտի, որ որևէ միջազգային մեխանիզմ երկարաժամկետ չի պաշտպանի հայերին այդ լուծման տարբերակի դեպքում։

Որովհետև Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում ա անպատիժ, էլ ուր մնաց հայերինը պաշտպանի։

Ցանկացած գիտակից մարդ պիտի հասկանա, որ չի կարելի աջակցել ու մաս կազմել այս հանցավոր սխեմային։ 120 հազար հայի ճակատագիրը խաղալիք չի, որ սխալվես, հետո խաղդ նորից սկսես։ Հայ մարդկանց կյանքի մասին ա»։