Շտապօգնության համակարգի 540 աշխատակից կունենա պետական առողջապահական ապահովագրություն:

Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Նրա խոսքով՝ խնդրի հետ կապված արդեն բանակցություններ են ընթանում առողջապահության նախարարության հետ, և այս տարվանից հարցը կլուծվի: