««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց, որ նրա ներկայացրած տնտեսական հեղափոխության ծրագիրը չի փարատել ներդրողների կասկածները:
«Ներդրողներն, ըստ էության, նույն խնդրի առաջ են կանգնել, ինչ նախկինում: Իհարկե, շատ լավ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լավ մակարդակում է գտնվում, բայց դա բավարար չէ. անհրաժեշտ է, որ մենք իրավական որոշակիությունը բարձրացնենք անհրաժեշտ մակարդակի և տնտեսական կայունությունը, կանխատեսելիությունը ապահովենք: Ձեր ներկայացրած հարկային օրենսգրքի նախագիծը, որ կա e-draft.am կայքում, նույնպես որևէ ձևով հարկային օրենսդրությունը չի բարձրացնում այն մակարդակի, որ ապահովի ներդրողների համար գայթակղիչ տնտեսական միջավայր»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: