Երևանից մինչև Իրանի սահման ծրագիր ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, և արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ նշանները գողանում են:
«Մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են և տարբեր նպատակների ծառայեցնում: Մի քիչ ծիծաղելի կլինի, բայց որպես թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,-ասաց նախարարը և հավելեց, որ պետական միջոցներ են ծախսվում, և դա անվտանգության հարց է:
Մանրամասները՝ տեսանյությում: