«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Քանի որ Արարատ Միրզոյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո նրա զբաղեցրած աշխատասենյակը դատարկ էր մնացել, այն զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա աշխատասենյակում տեղավորվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը, իսկ Աղաջանյանի աշխատասենյակը և հարակից տարածքներն էլ զբաղեցրել է Աննա Հակոբյանի գրասենյակը: Սա արվում է կառավարության աշխատանքը հնարավորինս վերահսկելի դարձնելու ծրագրի շրջանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում