Գյուղատնտես Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր մի քանի տեղ աչքովս ընկավ, ինչ֊որ 23 տարեկան տղայի դատախազ նշանակելու մասին գրառումներ։ Չեմ կարող որակումներ տալ ,քանի որ ինֆորմացիան թերի էր, բայց մի բան մտքովս անցավ։ 
Միշտ հիշե՛ք, ժողովուրդը Սերժ Սարգսյանին ու մնացածին չներեց ոչ թե վատ ապրելու , աղքատության համար ,այլ սոցիալական անարդարության համար։ Հասարակությունը չի կարողանում հարմարվել անարդարության մթնոլորտին։ Հասարակությունը միշտ պատրաստ է եղել ներել, համախմբել նախագահի շուրջը երբ նա սկսեր պատժել շատերին։

Տեսե՛ք օրինակով ասեմ, Մինչև 1996 թվականը դիմանալով ծայրաստիճան աղքատությանը, բլոկադային, զրկանքներին ընդվզեց միայն ընտրությունները կեղծելու ժամանակ։ 2016֊ին ապրիլյանից հետո վիճակը բավականին սրվեց, նույնիսկ սասնա ծռերի կողքը համախմբվեցին , երբ տեսան այդպես էլ Սիսիանի ճանապարհները նույնիսկ էդ օրհասական օրերին չվերանորոգվեցին , չինովնիկի տղաները մարդ սպանեցին չդատվեցին, մարդու աչք կուրացրեցին պատասխանատվության չենթարկվեցին , մայրաքաղաքի կոմունալի վարչության պետի տեղակալի տղան 100 000+ արժողությամբ մեքենայով վրաերթ արեց մարդ մահացավ ։ Իրավիճակը փոքր ինչ շտկվեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու ժամանակ։ Նորից հույս արթնացավ , նորից համախմբում եղավ՝ մտածելով մաքրվում է, հետո նախագահի վերանշանակումը վարչապետի պաշտոնում բերեց նրան ,ինչին որ ականատես ենք լինում այսօր։ 


Հիմա այս իշխանության պահով։ Հասարակությունը չի ներելու ձեզ , երբ արդեն իր վրա զգաց սոցիալական անարդարության տարրերը։ Հասարակությունը ավելի հեշտ է փարձելու ազատվել ձեզանից , իսկ այդ անարդարության նշույլները զգացվում են՝ արդեն ատկատների մասին ասեկոսեներ են պտտվում, կաշառքի մասին որոշ թեմաներ , չարաշահումներ,սելեկտիվ անկողմնակալություն , կոպիտ անփութություններ ,որոնք լուրջ վնասներ են հասցնելու, դիլետանտիզմ և այլն։ 


Նիկոլ Փաշինյանը, մի քանի ամիս առաջ ամբիոնից ասաց՝ շատերը չդիմացան, քանդ ու քարափ եղան և առ այսօր դեռ իր թիմից ոչ ոքի չի պատժել, որևէ թեկուզ փոքր ձախողման համար ու դեռ մինչև հիմա թխսի դեր ստանձնած , պաշտպանում է ։ Ժողովուրդը անկեղծ ասած սպասում է արդարության , սպասում է պատասխանատվության բացթողումների համար ու այսպես շարունակվելու դեպքում լինելու է մեծ ընդվզում , որից շատ շնաձկներ կօգտվեն , որը բացարձակ չի բխում պետության շահերից։ Հանրությունը պատիժ է պահանջում ու պահանջում է արդարացիորեն։ 
Եթե թիմից պատժվածներ կան մինչ այսօր , հուշե՛ք...»