Հայկական խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Դիջիթեյնը, օրերս ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին աշխարհի լավագույն ծրագրային ապահովում տրամադրող ընկերությունները։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ, Դիջիթեյն ընկերությունը զարմացնում է այցելուներին իր տաղավարի չափերով և հետաքրքիր դիզայնային լուծումներով։